ԲՈՒԺ. ԱՆՁՆԱԿԱԶՄ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

:
 
Սուքիասյան Դիաննա

1986 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը: 1987 թ-ից աշխատել է Լենինականի թիվ 2 մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որպես մանկաբույժ-վերակենդանացնող: 1993թ-ից աշխատում է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային, որպես բժիշկ վարակաբան: Մասնակցել է մի շարք կոնֆերանսների, սեմինարների, անցել է վերապատրաստումներ: Վերջին վերպատրաստուն անցել է 2009 թ-ին:Ստացել է պատվոգիր ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:


 
Անահիտ Քոչարյան
 

Ստեփան Մելքոնյան

1980 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1981 թ-ին ստացել է ֆթիզիատրի որակավորում: 1981 թ-ից աշխատել է Լենինականի հակատուբերկուլյոզային դիսպանսերում, որպես բժիշկ ֆթիզիատր: 2007 թ-ից` Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես բժիշկ ֆթիզիատր:
Անցել է մի շարք վերապատրաստումներ, մասնակցել է սեմինարների, կոնֆերանսների, ստացել է պատվոգրեր:
Վերջին վերապատրաստումն անցել է 2010 թ-ին:
2009 թ-ին Շիրակի մարզի առողջապահության վարչության կողմից պարգևատրվել է պատվոգրով` առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար:

Ռուբեն Հակոբյան

1978 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: Ինտերնատուրան ավարտելուց հետո աշխատել է Գյումրիի <<Սամարիթեր>> հիվանդանոցում, Գյումրիի <<Միջազգային Կարմիր խաչի >> անվան պոլիկլինիկայում: 1997 թ-ին վերապատրաստվել է որպես բժիշկ ֆթիզիատր: 2005 թ-ին վերապատրաստվել է DOTS ծրագրով: 1996 թ-ից աշխատում է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես բժիշկ ֆթիզիատր: Անցել է մի շարք վերապատրաստումներ: Վերջին վերապատրաստումն անցել է 2010 թ-ին` <<Տուբերկուլյոզի պրոֆիլակտիկան, հայտնաբերումը, տարբերակիչ ախտորոշումը և բուժումը>> թեմայով:


Լուիզա Պետրոսյան

1997 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանի սանիտարական ֆակուլտետը: 1997-98 թթ-ին անցել է մասնագիտացում` կլինիկա-լաբորատոր ախտորոշում ծրագրով:
Անցել է վերապատրաստումներ /այդ թվում նաև ԱՄՆ-ում/ և մասնակցել մի շարք սեմինարների:
2007 թ-ից աշխատում է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես բժիշկ կլինիցիստ:

Նելլի Արիստակեսյան

1975 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1976 թ-ին անցել է ինտերնատուրան Երևանի Ռենտգեն գիտահետազոտական ինստիտուտում, ստանալով բժիշկ ռենտգենոլոգի կոչում: 1985-2007 թթ աշխատել է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի ռենտգեն բաժանմունքում, որպես բաժանմունքի վարիչ,
2007-ից` բժիշկ ռենտգենոլոգ: Անցել է մի շարք վերապատրաստումներ, ունի սերտիֆիկատներ և լիցենզիա <<ՄԱԳԱՏԷ>>-ի կողմից:


Ելենա Սիլկա
 
Արման Տիտոյան
   
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan