Հարց - պետպատվերի տեղադրման համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ.
Պատասխան - պետպատվերի տեղադրման համար հիմք է հանդիսանում ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգիրը, շտապ բուժօգնության ուղեգիրը, իսկ անհետաձգելի բուժօգնություն պահանջող իրավիճակների դեպքում ընդունարանի բժշկի կողմից տրված ուղեգիրը: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ /հհ անձնագիր, ծննդյան վկայական, 0-7 տարեկան երեխաների համար նաև երեխայի առողջության պատական հավաստագիրը/ սոց անապահովության խմբի արտոնություններից օգտվելու իրավունք տվող փաստաթուղթը:

Հարց - պատպատվերը բուժօգնության ինչպիսի ծավալ է ապահովում.
Պատասխան - պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժգնությունը ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը` հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, բժշկական մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային հետազոտությունների պահնջվող ծավալը, բժշկական միջամտությունները, անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության պարագաներով ապահովումը, բժշկի, միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից անհրաժեշտ բժշկական ծառայությունները իսկ հակատուբերկուլյոզային բաժանմունքում հիվանդներին նաև սննդով ապահովումը:

 
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan