Պացիենտի իրավունքը`
Պացիենտը իրավունք ունի ստանալու բարձրակարգ բժշկական օգնություն, բժշկական խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտությունների պահանջվող ծավալը ամբողջությանբ, պահանջվող նեղ մասնագետների խորհրդատվություններ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների ողջ ծավալը, ինչպես նաև հիվանդասենյակով և անկողնային պարագաներով ապահովումը: Հիվանդը կարող է բաժանմունքի վարիչից, բուժող բժշկից ստանալու իր հիվանդության հետ կապված իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդը իրավունք ունի ստանալու քաղվածք հիվանդության պատմությունից: Բուժաշխատողը պետք է ապահովի էթիկայի կանոնների պահպանումը, լինի հոգատար հիվանդի նկատմամբ:

 

 
 
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan