.1000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
 
 
 
 
 

1. Ընդհանուր դրույթներ
2. Ընկերության գործունեության առարկան ու նպատակը
3. Ընկերության իրավական վիճակը, իրավունքներն ու պարտականությունները
4. Ընկերության կանոնադրական կապիտալը
5. Բաժնետոմսեր և այլ արժեթղթեր
6. Հիմնադրի իրավունքները և պարտականությունները
7. Ընկերության շահութաբաժինների վճարման կարգը
8. Ընկերության կառավարման մարմինները
9. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը
10. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը
11. Ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

1. Ընդհանուր դրույթներ

1.1 <Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց> ՓԲԸ-ն /հետագայում` Ընկերություն/ համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ նոյեմբերի 2-ի <ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին> թիվ 1911-Ն որոշման համաձայն <<Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսեր>>ՓԲԸ /գրանցված է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստորի կողմից 17.01.1996թ, վերակազամավորման գրանցման օրը` 17.02.1998թ, գրանցման թիվ` 29.140.00666, վկայական` 01 Ա 021830, գտնվելու վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Օրջոնիկիձեի 1/ և <Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց>ՓԲԸ /գրանցված է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 17.01.1996թ, վերակազմավորման գրանցման օրը` 17.02.1998թ, գրանցման թիվ` 29.140.00656, վկայական` 01 Ա 021820, գտնվելու վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Շիրակացի 1/ միաձուլման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրանց իրավահաջորդը` փոխանցման  ակտերին համապատասխան:
<<Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսեր>>ՓԲԸ-ն /նախկին`Շիրակի մարզի Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՊՓԲԸ/ ստեղծվել է ՀՀ Շիրակի մարզպետի 29.12.1997թ թիվ 192 որոշման համաձայն Շիրակի մարզի Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսեր պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը:<<Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց>>ՓԲԸ /նախկին` Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց ՊՓԲԸ/ ստեղծվել է ՀՀ Շիրակի մարզպետի 29.12.1997թ, թիվ 192 որոշման համաձայն Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը:
Ընկերության հիմնադրի անունից հանդես եկող պատական կառավարման լիազորված մարմինն է ՀՀ Շիրակի մարզպետը /այսուհետ` Լիազորված մարմին/:
1.2 Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման /պետական գրանցման/ և դադարում է լուծարման ավարտի /լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման/ պահից:
1.3 Ընկերության գործունեությունը կարգավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով /այսուհետ` Օրենսգիրք/, <Բաժնետիրական ընկերությունների մասին> ՀՀ օրենքով /այսուհետ` Օրենք/, ՀՀ այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան բովանդակում է սույն կանոնադրությունը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
1.4 Բաժնետիրոջ  /Լիազորված մարմին/ և ընկերության միջև հարաբերությունները կարգավորում են օրենքով և սույն կանոնադրությամբ:
1.5 Ընկերությունն իր պարտավորությունների մասին պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետիրոջ պարտավորությունների համար: Ընկերության բաժնետերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում և իրեն պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում է Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:Պետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետության և համայնքների պարտավորությունների համար:
1.6 Ընկերության ֆիրմային անվանումն է` հայերեն լրիվ <<Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց>>ՓԲԸ:
1.7 Ընկերության գտնվելու վայրի և իրավաբանական /փոստային/ հասցեն է` 3108, ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի 21:

2.  Ընկերության գործունեության առարկան ու նպատակը

2.1 Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն /այդ թվում ՀՀ աջողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման պահանջներին համապատասխան, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման կազմակրպում/ իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2.2 Ընկերության գործունեության հիմնական տեսակ է բուժօգնությունը և սպասարկումը: Նշված գործունեությունը կիրառում է`
*հիվանդանոցային արտահիվանդանոցային և շտապ բուժ օգնության ծառայություն
2.3 Լիազորված մարմնի համաջայնությամբ Ընկերությունը կարող է իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն, որը հարակից է առողջապահությանը կամ նպաստում է նրա զարգացմանը:
Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ Ընկերությունը բացի լիցենզավորող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վար, ապա Ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այն գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:

3. Ընկերության իրավական վիճակը, իրավունքներն ու պարտականությունները

3.1 Ընկերությունը առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է: Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Ընկերությունը ունի ինքնուրույն հաշվեկշիռ, օրենքով սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես ՀՀ, այնպես էլ արտարժույթով:
3.2 Ընկերությունն ունի ՀՀ զինանշանի պատկերը և իր ֆիրմային անվանումը /հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով/, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
3.3 Ընկերությունը իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերել դրանք:
3.4 Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության /այդ թվում` դուստր ու կախյալ/ հիմնադրի /մասնակից/,  բացառությամբ Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ դրանցում մասնակցությունը կատարվում է դրանց գտնվելու երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3.5 Ընկերությունն իրավունք ունի կանոնադրության դրույթների, Օրենսգրքի, Օրենքի և այլ  իրավական ակտերի համաձայն ստեցծել առանձնացված ստորաբաժանումներ /մասնաճյուղեր և ներկայացուցչություններ/, ինչպես ՀՀ-թյան, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
Կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկ:
Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձիք չեն և գործում են Ընկերության հաստատված կանոնադրությունների հիման վրա, իսկ նրանց ղեկավարները գործում են Ընկերության լիազորագրերի հիմն վրա:
3.6 Ընկերությունն իրավունք ունի.
*ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և նրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
*ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով:
*ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր:
*ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ
*ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով` նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ:
*ունենալ միջոցներ արտարժույթով: Օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել /այդ թվում ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք/ արտարժույթով միջոցներ և ինքնուրույն տնօրինել, այդ թվում` վաճառել պետությանը, իրավաբանական անձանց և /կամ/ ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին:
*օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույքի, օբյեկտներ, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա իրավբանական անձանց և /կամ/ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել իրավաբանական անձինք և /կամ/ ձեռնարկություններ և անդամակցել իրավաբանական անձանց և /կամ/ ձեռնարկությունների,
*ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, կատարող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին,
*ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը,
*օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3.7 Ընկերությունը պարտավոր է
*ՀՀ-թյան օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն,
*Օրենքով նախատեսված դեպքերում ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը,
*աշխատանքային պայմանագրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
*օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Ընկերության սնանկացման մասին այն դեպքերում, երբ հնարավոր չէ բավարարել պարտտերերի օրինական գույքային պահանջները,
*ապահովել Ընկերության փաստաթղթերի /Ընկերության պետական գրանցման վկայականի, կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Ընկերության ներքին փաստաթղթերի, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, կնքած պայմանագրերի, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը իր գտնըվելու վայրում,
*անհապաղ տեղեկություններ հրապարակել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնոդրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը ձեռք բերելու մասին:
*կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:

4. Ընկերության կանոնադրական կապիտալը

4.1 Կանոնադրական կապիտալը սահմանվում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել Օրենքով սահմանված չափից:
4.2 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10.680.000 /տասը միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ դրամ, որը կազմում է 267 հատ հասարակ /սովորական/ անվանական բաժնետոմս մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 40.000 դրամ:
Ընկերության կողմից թողարկված բոլոր 267 բաժնետոմսերը տեղաբաշխված են, սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ-յան և լրիվ վճարված են նրա կողմից:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը հասարակ /սովարական/ են:
4.3 Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացվել Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են:
Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական կապիտալը չի կարող ավելացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:
Ընկերությունն իր ամենամյա գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը`
*շահույթի մի մասը փոխանցնելով կանոնադրական կապիտալ
*իրեն պատկանող կանոնադրական կապիտալի և պահուստային կապիտալի գումարը գերազանցող գույք /զուտ ակտիվները/ կամ դրա մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը կարող է կատարվել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում Օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել Օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կամ լիազորված մարմնի որոշմամբ` միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:
Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով նրա չափը կդառնա ավելի փոքր Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության նվազագույն կանոնադրական կապիտալից:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:

5. Բաժնետոմսեր և այլ արժեթղթեր

5.1 Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխելօրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:
5.2 Ընկերությունն իրավունք ունի թողարկել և տեղաբաշխել միայն ոչ փաստաթղթային ձևի հասարակ /սովորական/ սովորական բաժնետոմսեր:
Ընկերության կողմից թողարկված հասարակ /սովորական/ բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
5.3 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:
5.4 Բաժնետոմսն անբաժանելի է:
5.5 Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով:
Ընկերության  բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարում են լրիվ արժեքով:
Ինչպես Ընկերության հիմնադրման, այնպես էլ բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից և ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից:
Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը /չվճարված կամ հետ վերադարձված/ չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից` դրանք Ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման մասին:
5.6 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ` կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով:
Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ կապիտալին կատարվում են շահույթի 5 տոկոսի չափով ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
Պահուստային  հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե ԸՆկերության շահույթը և այլ միջոցները այդ նպատակին չեն բավարարում:
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար /բացի օրենքով սահմանված դեպքերից/ :
5.7 Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ կապիտալներ:
5.8 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Եթե Ընկերության գոյության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական կապիտալից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը:
Ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հանգեցնում է ընկերության լուծարման: 
Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորագրված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով:

6. Հիմնադրի իրավունքները և պարտականությունները

6.1 Ընկերության յուրաքանչյուր հասարակ /սովորական/ բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:
Հասարակ /սովորական/ բաժնետոմսի սեփականատեր հանդիսացողբաժնետերը իրավունք ունի`
. մասնակցել ընկերության կառավարմանը.
. ստանալ շահութաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից. ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում`  ծանոթանալ  հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.
. պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` Ընկերության գործունեությանը վեևաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպաըակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ստուգում պահանջող բաժնետերը.
. Ընկերության ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երկրորդ անձի.
. Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված
. օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը
. օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
6.2 Բաժնետերը պարտավոր է չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությաւններ:
6.3 Բաժնետերը 6.1 կետով սահմանված իր իրավունքներն իրականացնում է Լիազորված մարմնի միջոցով, բացի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերի:

7. Ընկերության շահութաբաժինների վճարման կարգը

7.1 Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել /հայտարարել/ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց միջանկյալ /եռամսյակային, կիսամյակային/ և /կամ/ տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
Շահութաբաժինները վճարվում են Ընկերության զուտ շահույթից /կուտակված շահույթից/:
Ինչպես տարեկան, այնպես էլ միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժինի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կամ Լիազորված մարմնի որոշմամբ` Լիազորված մարմնի կողմից սահմանված կարդի համաձայն:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել շահութաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով  վճարելու մասին: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավելի լինել:
Շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:
7.2 Ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե` լրիվ չի վճարվել Ընկերության կանոնադրական կապիտալը.
. շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության /սննկացման/ հայտանիշներին, կամ նշված հայտանիշները ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով.
. Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է Ընկերության կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբժինների վճարման հետևանքով:

8. Ընկերության կառավարման մարմինները

8.1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժաղով` բաժնետերերի ընդհանուր ժողով:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո 3 ամսվա ընթացքում:
Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումորվում են անհետաձգելի հարցերի քննքրկմքն հքմքր:
Ընկերության բաժնետերերի ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Լիազորված մարմնի կողմից /բացառությամբ օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի/, որը որոշում `.
. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Լւիազորված մարմնի կողմից նշանակված անձը:
8.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
2. Ընկերության վերակազմակերպումը,
3. Ընկերության լուծարումը,
4. լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
5. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
6. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
7. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.
8. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.
9. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը /տարանջատումը/ և մեծացումը  /համախմբումը/
10. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը.
11. Ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը/
12. Ընկերության վերստուգող հանձնաժաղովի /վերստուգողի/ ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
13. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը
14. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատաումը, շահութաբաժինների վճարման մասին որշման ընդունումը և շահութաբաժինների չափի հաստատումը,
15. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը,
16. օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակերպություններին մասնալցելը,
17. Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
18. Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի, տնօրենության անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգը և պայմանները
19. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
20. ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.
21. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
22. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը.
23. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումը , գործունեության դադարեցումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.
24. այլ կազմակերպություններին մասնակցելը..
25. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության տնօրենների խորհրդի /դիտորդ խորհրդի/ իրավասության հարցեր:
8.3  Սույն կանոնադրության 8.2 կետի 2,5,9,10,14,16,18,20,22,23 և 24 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տնօրենի ներկայացմամբ:
8.4 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացի 8.5 կետում սահմանված դեպքերից:
8.5 Սույն կանոնադրության 8.2 կետի 1,2,4,6,16 ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են Ընկերությանբաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով:
8.6  8.2 կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն:
8.7 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները /բացի 8.2 կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումներից/ կարող են ընդունվել առանց ժողովի գումարման` հեռակա կարգով քվեարկությամբ /Լիազորված մարմնի հարցման միջոցով/ կամ Լիազորված մարմնի որոշմամբ:
8.8 Սույն կանոնադրության 8.2 կետի 2,3 և 8 ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում /այդ թվում` Լիազորված մարմնի որոշումները/  միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:
8.9 Սույն կանոնադրության 8.2 կետի 2-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են սույն կանոնադրության 11.1 կետում սահմանված կարգով:
8.10 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Ընկերության Լիազորված մարմինը կամ նրա կողմից Լիազորված անձը` Լիազորված մարմնի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում, Ընկերության տնօրենը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը:
Ընկերության տնօրենը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
8.11 Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականցնում է Ընկերության տնօրենը:  Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերվող հարցերից: Տնօրենը կազմակերպում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է նրան և իրավունք չունի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համար պարտադիր որոշումներ կայացնելու:
Ընկերության տնօրենը պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ ի շահ իր կողմից ներկայացվող Ընկերության: Նա պարտավոր է ընկերության բաժնետիրոջ պահանջով հատուցել իր կողմից ընկերությանը պատճառած վնասները, եթե այլ բան նախատոսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Ընկերության տնօրենը`
1. Տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.
2. Ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում
3. Գործում է առանց լիազորագրի.
4. Տալիս է լիազորագրեր.
5. Սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատնքային.
6. Բանկերում բացում է Ընկերության հաշվարկային /այդ թվում` արտարժութային/ և այլ հաշիվներ
7. Առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ.
8. Ընկերության ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10. Սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.
11. Աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
12. Իրավասու է իր հրամանով ստեղծել վարչական խորհուրդ
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի /ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ/  լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ /կառավարչի/:

 

9. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը

9.1 Ընկերության ֆինանսատնտեսական գերծունեության վերահսկումն իրականցնելու համար Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով:
Վերստուգող հանձնաժողովը հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարումը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և ընկերության կանոնադրությանը:
Վերստուգող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթով` վերստուգող հանձնաժողովի կանոնակարգով:
Վերստուգող հանփնաժողովը իրականացնում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև Լիազորված մարմնի պահանջով:
Վերստուգող հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ուղարկում է ընկերության ընդհանուր ժողով: Վերստուգող հանձնաժողովն ըստ տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է եզրակացություն: Առանց այդ եզրակացության Ընկերության հաշվեկշիռը ենթակա չէ հաստատման ընդհանուր ժողովի կողմից:
Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի պահանջել Ընկերութայն բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
Վերստուգող հանձնաժողովի /վերստուգողի/ պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության, դրա առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
Վերստուգող հանձնաժողովի անդամները /վերստուգողը/ ընտրվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով:
Վերստուգողը հանձնաժողովի անդամները /վերստուգողը/ հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Վերստուգողը հանձնաժողովի անդամները /վերստուգոի/ վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերստուգողը հանձնաժողովի անդամ  /վերստուգող/ կարող են լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված, բաժնետիրոջ կամ հիմնարկի կողմից լիազորված ֆիզիկական անձիք:
Վերստուգողը հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
9.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:
9.3 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել Ընկերության Լիազորված մարմնի հետ գույքային շահերով չկապված աուդիտորի /կազմակերպություն կամ ֆիզիկական անձ/: Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն:
Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:Ընկերության աուդիտն իրականացնող անձի պայմանագիրը կնքվում է Ընկերության տնօրենի կողմից, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը` որոշվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
9.4 Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումը կարող է իրականացվել ՀՀ ֆինանսական և այլ լիազորված մարմինների, հսկողական ծառայությունների կողմից` իրենց իրավասության սահմաններում:

10. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ
և լրացումներ կատարելը

10.1 Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատելը տեղի է ունենում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների ¾-ով, իսկ կանոնադրական կապիտալի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ձայների մեծամասնությամբ:
10.2 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից: Սակայն Ընկերությունը և նրա բաժնետերը նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբե-
րություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:

11. Ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

11.1 Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Եթե լուծարվող ընկերության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում է Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով:
11.2 Ընկերությունը կարող է վերակազմակերպվել Օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման միջոցով:
Ընկերության վերակազմավորումը ոչ պետական կամ պետական մասնակցությամբ ընկերության /ընկերությունների/ իրականացվում է պետական գույքի մասնավորեցումը /սեփականաշնորհումը/ կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ընկերության միացումը կամ միաձուլումը ոչ պետական ընկերությունների հետ համարվում է մաս-նավորեցում և իրականացվում է պետական գույքի մասնավորեցումը /սեփականաշնորհումը/ կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Բացի վերը նշված դեպքերից, Ընկերությունը կարող է վերակազմակերպել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
11.3 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների ոչ պակաս, քան 2/3-ով:
Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն Լիազորված մարմնի ներկայացուցիչներ:
Լուծարման հանձնաժողով կազմելու պահից նրան են անցնում են Ընկերության գործերի կառավարման բոլոր լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի տնօրենի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռը ու Ընկերության լուծարման նախագիծը:
Ընկերության լուծարման գոևծընթացում գտնվելու մասին տեղեկությունները /այդ թվում լուծարման հանձնաժողովի կազմը/ ենթակա են գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում:
Լուծարումն իրականացվում է Օրենքով  և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
11.4 Ընկերությունը բացառությամբ այլ իրավաբանական անձի միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
Ընկերությունն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, նրանք վերակազմակերպված են համարվում միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման պահից:
11.5 Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից:


 
 
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan