ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 1-Կիրառման շրջանակը
Հոդված 2-Ընդհանուր պայմաններ
Հոդված 3-Աշխատողների աշխատանքի ընդունումը և այլ աշխատանքի փոխա- դրումը և աշխատանքից ազատումը
Հոդված 4-Աշխատողի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 5-Վճարումներ
Հոդված 6-Արձակուրդ
Հոդված 7-Նախազգուշական միջոցառումներ-աշխատանքից ազատում
Հոդված 8-Աշխատանքի պայմաններ, անվտանգություն, Գործատուի պատասխանա-
տվությունը

Հոդված 9-Ներքին կանոնակարգի փոփոխությունները

Հոդված 1-Կիրառման շրջանակը

 Սույն կանոնոկարգը կիրառելի է բոլոր անձանց, այսուհետ` <Աշխատողներ>, նկատմամբ, որոնք աշխատում են <Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց>ՓԲԸ-ում` այսուհետ <Գործատու>:
Այն սահմանվում է Աշխատողների աշխատակարգը, իրավունքները և պարտականությունները հիվանդանոցում աշխատանքային հարաբերությունների շրջանակներում:
Աշխատողը պարտավոր է ստորագրել հայտարարագիր, որը հաստատում է, որ նա կարդացել է և հասկացել սույն կանոնակարգի բոլոր դրույթները: Աշխատողը որևէ պատճառով չի կարող հրաժարվել դրանից:

Հոդված 2-Ընդհանուր պայմաններ

2.1 Աշխատաժամանակ
Հիվանդանոցը աշխատում է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Հիվանդանոցում Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
Ընկերության վարչատնտեսական անձնակազմի համար յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ժամը 900-ին և ավարտվում է ժամը 1718-ին: Առանձնահատուկ դեպքերում աշխատանքային պայմանագրում նշված աշխատանքային ռեժիմը կարող է տարբերվել սույն կանոնոկարգով սահմանվածից:
Հիվանդանոցի բժշկական անձնակազմի աշխատանքային օրերը և ժամերը, ինչպես նաև հանգստյան օրերը սահմանվում է Գործատուի կողմից հաստատված ժամանակացույցով:
Յուրաքանչյուր Աշխատող, աշխատանքային պայմանագրում ամրագրված աշխատաժամերը ժամանակվորապես խախտելու դեպքում, իր բացակայությունը կանխավ պետք է համաձայնեցնի Գործատուի հետ:
Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:2.2 Հանգստի ժամանակ.
Ընկերության վարչատնտեսական անձնակազմի համար հանգստի և սնվելու համար տրվում է 0,5 ժամ տևողությամբ ընդմիջում ժամը 1300-ից մինչև 1330 ընկած ժամանակահատվածում:
Ընդմիջման սահմանված ժամերը չպահպանելու դեպքում չի թույլատրվում աշխատանքային օրվա այլ ժամանակահատվածում ընդմիջում կատարել:
Հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելու անհնարինության կապակցությամբ հիվանդանոցի բժշկական անձնակազմին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:
2.3 Աշխատանքային պայմանագրի կատարման պայմանները
Աշխատողներն իրենց աշխատանքը պետք է կատարեն ջանասիրությամբ ու եռանդով` հետևելով իրենց անմիջական ցեկավարի կողմից տրված ցուցումներին և համապատասխան աշխատանքային պայմանագրում ամրագրված աշխատանքի նկարագրին:
Աշխատողին իրավունք է վերապահվում չկատարել ցանկացած աշխատանք, որը չի բխում իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթներից:
Արգելվում է կիրառել <Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց>ՓԲԸ-ի անվանումը անձնական նպատակներով:
2.4 Փորձաշրջան
Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ Գործատուի կամ Աշխատողի ցանկությամբ կարող է սահմանվել փորձաշրջան, որի տևողությունը չի կարող գերազանցել երեք ամիսը:
Փորձաշրջանի պայմանները համապատասխանում են տվյալ աշխատանքի նկարագրին և աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններին:

Հոդված 3-Աշխատողների աշխատանքի ընդունումը և այլ աշխատանքի փոխադրումը և աշխատանքից ազատումը

3.1 հիվանդանոցում աշխատանքի կարող են ընդունվել, ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ:
3.2 Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը
Ընկերությունում աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը Աշխատողի և Գործատուի միջև կնքվող /ստորագրվող/ գրավոր աշխատանքային պայմանագիրն է, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից տրված հրամանը:Աշխատանքի ընդունման մասին տնօրենի հրամանը և աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Հետևաբար հետայսու տեքստում օգտագործ
ված <աշխատանքային պայմանագիր> արտահայտությունը նույնականացված է աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտի /հրամանի/ հետ:
3.3 Ընկերությունում ՀՀ քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ընկերությունում առկա թափուր աշխատատեղը կարող է համալրվել ընկերության գործադիր տնօրենի հայեցողությամբ` ինքնուրույն և ուղղակիորեն /առանց այլ ընթացակարգի/:
3.4 Տնօրենի հայեցողությամբ` ինքնուրույն և ուղղակիորեն /առանց այլ ընթացակարգերի/ ընտրված աշխատողի աշխատանքի ընդունման կարգը
Տնօրենը կարող է ընկերությունում առաջացած թափուր աշխատատեղը համալրել սեփական հայեցողությամբ` առանց այլ ընթացակարգերի ինքնուրույնաբար և ուղղակիորեն` կնքելով ԱՕ նախատեսված աշխատանքային պայմանագրեր:
Ստացած դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տնօրենը յուրաքանչյուր դիմումատուի հետ քննարկելով աշխատանքային պայմանագրի /աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի/ պայմանները հարցազրույց անցկացնելով նրանց հետ /կամ առանց հարցազրույց անցկացնելու/, խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ /կամ առանց խորհրդակցելու/, միանձնյա որոշում է ընդունում նշված յուրաքանչյուր աշխատատեղում կանկրետ դիմումատուի աշխատանքի ընդունման վերաբերյալ: Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրով նշված օրը անցնել աշխատանքի:
Աշխատանքային պայմանագրում նշված օրը անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Ընկերության պաշտոնատար անձը` աշխատողին աշխատանքի անցնելուց առաջ ծանոթացնում է ընկերության ներքին կարգապահական կանոններին աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին և աշխատանքի պայմաններին:
Տնօրենը, որպես կանոն աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է անորոշ ժամկետով: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքվում են այն աշխատողների հետ որոնց հետ աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` կախված կատարվելիք աշխատանքների բնույթից կամ կատարման պայմաններից:
3.5 Ընկերությունում օտարերկրյա քաղաքացիների ընդունումը
Ընկերությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունումը կատարվում է <օտարեր-
կրացիների մասին> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
3.6 Այլ աշխատանքի փոխադրումը
Գործատուն անհրաժեշտության դեպքում /պարապուրդ և այլն/ աշխատողի գրավոր համաձայնությամբ կարող է աշխատողին նույն աշխատավայրում փոխադրել աշխատողի առողջական վիճակին, չհակացուցված, մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող այլ աշխատանքի: Այլ աշխատանքի փոխադրումը որակվում է որպես աշխատանքային պայմանագրի էական պայմանների փոփոխություն, հետևաբար Գործատուն աշխատողին պետք է տեղյակ պահի ՀՀ ԱՕ-ի 115 հոդվածով սահմանված ժամկետներում: Նոր աշխատանքային պայմաններով աշխատելու աշխատողի համաձայնության դեպքում տնօրենի և աշխատողի միջև կնքվում է գրավոր համաձայնագիր /պայմանագիր/ այլ աշխատանքի փոխադրման մասին:
3.7 Ժամանակավոր անաշխատունակությունը կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայա-նալը
Աշխատողի կամ աշխատողի ընտանիքի անդամի հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայանալու դեպքում Աշխատողը կամ մերձավորը, պարտավոր է Գործատուիր տեղեկացնել աշխատանքի չներկայանալու հանգամանքների մասին:
3.8 Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը /աշխատանքից ազատումը/
Աշխատանքային հարաբերությունները դադարում են Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ:
Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ, նախաձեռնությամբ, կամ Գործատուի պատճառանված որոշումով` ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով: 

Հոդված 4-Աշխատողի իրավունքներն ու պարտականությունները

4.1 Ծառայողական գաղտնիք
Ծառայողական գաղտնիք են համարվում բոլոր այն տեղեկությունները, որոնց հրապարակումը, երրորդ անձանց կամ այլ աշխատակիցների հայտնելը կարող է վնասել կամ խանգարել հիվանդանոցի գործունեությանը:
4.2 Աշխատանքային տեղեկատվության գաղտնիություն
Յուրաքանչյուր Աշխատող պարտավորվում է չտարածել հիվանդանոցի ընդհանուր աշխատանքներին առնչվող որևիցէ տեղեկություն կազմակերպությունից դուրս:4.3 ԶԼՄ-ներ /զանգվածային լրատվական միջոցներ/
Աշխատողն իրավունք չունի որևէ տեսակի հայտարարություն անել մամուլին կամ այլ լրատվա-միջոցներին առանց Գործատուի հետ նախնական համաձայնության:
4.4 Հիվանդանոցի սեփականությունը
Աշխատողը պարտավոր է լավ վիճակում պահել այն գույքը, որ նրան է վստահվել իր աշխատանքի կատարման շրջանակներում: Ոչ մի դեպքում այդ գույքը չի կարող օգտագործվել անձնական կամ այլ նպատակներով:
Ցանկացած պատրվածով արգելվում է դուրս հանել հիվանդանոցի սեփականությունը հանդիսացող որևէ գույք:
4.5 Կարգապահություն-կանոնովարություն
Աշխատողը պարտավոր է, հնարավորինս կարճ ժամկետում, պատասխանատուին տեղյակ պահել ցանկացած չնախատեսված իրադարձության մասին, որը նրան արգելում է կատարել իր աշխատանքը:
Անձնական պատճառներով ցանկացած բացակայության համար պետք է նախօրոք, առնվազն երկու օր առաջ տեղեկացնել հիվանդանոցի ղեկավարությանը և ստանալ նրա համաձայնությունը:
Չպատճառաբանված կամ չթույլատրված ցանկացած բացակայություն համարվում է աշխատանքային կարգապահության խախտում, որը կարող է հանգեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժերի կիրառմանը:
Յուրաքանչյուր Աշխատող պարտավոր է իրազեկ կինել իր աշխատանքային պարտականություններին և իրավունք ունի իր ղեկավարի հետ քննարկել այն հարցերը, որոնք կարող են ծագել իր աշխատանքային պարտականությունների իրականացման ժամանակ:
4.6 Աշխատողի իրավունքները
Գործատուն երաշխավորում է Աշխատողի բոլոր իրավունքների պահպանումը, որոնք սահմանված են ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
Գործատուի պարտականությունները
Գործատուն պարտավոր է`
Աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա 
աշխատանքը, նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը: Սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը, ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ: Աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև 
աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին: Կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ: 

Հոդված 5-Վճարումներ

5.1 Աշխատավարձերը և հավելումները
Աշխատողի հիմնական աշխատավարձը սահմանվում է աշխատանքային պայմանագրով և /կամ/ աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտով /հրամանով/:
5.2 Արտաժամյան աշխատանքը
Աշխատանքային ժամերից զատ, հիվանդանոցի կողմից հստակորեն պահանջված ցանկացած հավելյալ աշխատաժամ, փոխհատուցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով /հավելում համաձայն դրույքաչափի 50%-ի չափով/:
Արտաժամյա չի համարվում ընկերության հետևյալ ղեկավար պաշտոնատար անձանց` գործադիր տնօրենի, տնօրենի տեղակալների, գլխավոր հաշվապահի, տնտեսագետի, բաժանմունքի վարիչների, հերթապահ բժիշկների, ավագ բուժքրոջ սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը:
5.3 Գործուղման ծախսեր
Հիվանդանոցն Աշխատողների գործուղումների հետ կապված, պարտավորվում է փոխհատուցել Գյումրիից ավելի քան 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու հետ կապված գործուղման ծախ-սերը հետևյալ դրույքաչափերով:
Աշխատողը կարող է ստանալ օրապահիկ ութ հազար դրամի չափով երկու և ավել օրեր գործուղման դեպքում: 

Հոդված 6-Արձակուրդ

6.1 Հատուկ /չվճարվող/ արձակուրդներ
Աշխատողը կարող է բացակայել` օգտվելով նպատակային /չվճարվող/ արձակուրդների հնարավո-րությունից համաձայն ՀՀ ԱՕ հոդված 176-ի հետևյալ պայմաններում և դեպքերում.
-ամուսնություն- 3 օր
-ընտանիքի մահացած անդամի թաղում-3 օր
Ամեն դեպքում նպատակային արձակուրդի թույլտվությունը պետք է ստանալ նախօրոք, անմիջական ղեկավարության կողմից: Նշված արձակուրդը չվճարվող է:
Գործատուի և Աշխատողի համաձայնությամբ նախատեսված դեպքերում Աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ:
6.2 Ամենամյա արձակուրդ
Գործատուն երաշխավորում է ամենամյա արձակուրդի տրամադրումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կարգով:
6.3 ՈՒսումնական արձակուրդ
Գործատուն երաշխավորում է ուսումնական արձակուրդի տրամադրումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածով նախատեսված կարգով: 

Հոդված 7-Նախազգուշական միջոցառումներ-աշխատանքից ազատում

Լուրջ խախտումների դեպքում կիրառվում է անհապաղ արձակում, առանց նախազգուշացման, գրավոր բացատրության. /ստորև մանրամասներ/:
-Գողություն, օրինախախտում,
-Թմրանյութերի օգտագործում կամ ապօրինի վաճառք աշխատավայրում,
-Աշխատավայրում կամ աշխատանքի ժամերին ապօրինի զենքի կրում,
-Հիվանդանոցի գույքի լուրջ վնասում կամ փչացում,
-Անփութություն, որի հետևանքով կարող է ոչ նորմալ ձևով մաշվել կամ շարքից դուրս գալ հիվան-դանոցի գույքը:
-Վարակի վերհսկման նպատակով նախատեսված անհատական պաշտպանիչ միջոցներից չօգ-տվելը:
Թեթև խախտումների դեպքում կկիրառվեն տույժեր և գրավոր նկատողություններ: Երեք գրավոր նկատողությունն առանց նախազգուշացման կարող է ամնիջական հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծմանը հետևյալ պարագաներում`
-ներքին կանոնակարգի խախտում
-ագրեսիվ վարքագիծ
-անհնազանդություն կամ ենթակարգություն /սուբօրդինացիա/ խախտում, հիվանդանոցի գույքի օգտագործում անձնական նպատակներով: 

Հոդված 8-Աշխատանքի պայմաններ, անվտանգություն, Գործատուի պատասխանա-
տվությունը

Գործատուի կողմից բոլոր Աշխատողների համար ապահովվում են աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնք չեն վտանգում կամ վնասում Աշխատողի առողջությունը:
Այն պարագաներում, երբ աշխատանքի բնույթից կախված անհնարին է ապահովել Աշխատողի համար անվնաս և անվտանգ պայմաններ, Գործատուն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատողին տալիս է հավելավճար:
Գործատուն ապահովում է աշխատանքի անվտանգության կանոնների իրազեկումը Աշխատողներին, եթե այդպիսի կանոններ սահմանված են ՀՀ նորմատիվ իրավական ակտերով կամ այլ իրա-վական ակտերով: Աշխատողները պարտավոր են հետևել աշխատանքի անվտանգության կանոններին: 

Հոդված 9-Ներքին կանոնակարգի փոփոխությունները

Սույն կանոնակարգը փոփոխելի է: Այդ դեպքում յուրաքանչյուր Աշխատող կունենա նոր տարբերակը: 
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan