Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն
                    և սպասարկում

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասար-կումը նախատեսում է ՀՀ քաղաքացիների համար
1.Ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցային բուժում /ըստ ցանկի/
2.Տուբերկուլյոզի բոլոր տեսակների բուժում/ըստ ցանկի/
3.Բնակչության սոցիալապես անապահով և առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բուժում.
Պետական պատվերի համար հիմք է հանդիսանում տարածքային պոլիկլինիկաների կողմից տրված ուղեգիրը, շտապ բուժօգնության ուղեգիրը,անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների դեպքում ընդունարանի բժիշկի ուղեգիրը:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը.այդ թվում` հիվանդանոց ընդունման,վարման, դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով, հիվանդասենյակով ապահովումը,բացառությամբ ՀՀ Առողջապահության նախարարի հրամաններով հաստատված առանձին ծառայությունների, որոնք ընդգրկված չեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ևսպասարկման ծավալներում, հակատուբերկուլյոզային բաժանմունքում հիվանդին սննդով ապահովումը:

Պետական պատվեր տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաս-տատող փաստաթուղթ/ ՀՀ անձնագիր, ծննդյան վկայական,սոցիալականքարտ, 0-7 տարեկան երեխաների համար երեխայի առողջության պետական հավաստագիր, սոցիալապես անապահով և առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց համար արտոնությունը վավերացնող փաստաթղթեր/:

Պետական պատվերում ընգրկված տարափոխիկ հիվանդությունների ցանկ
1.խոլերիա
2.որովայնային տիֆ և պարատիֆ
3.այլ սալմոնելոզային վարակներ
4.շիգելյոզ
5.այլ բակտերիալ և վիրուսային սուր աղիքային հիվանդություններ
6.չճշտված ծագումնաբանությամբ աղիքային սուր վարակիչ հիվանդություններ
7.ժանտախտ
8.տուլարեմիա
9.սիբիրախտ
10.առաջնակի սուր բրուցելյոզ
11.դիֆթերիա
12.կապույտ հազ և հարկապույտ հազ
13.քութեշ/բարդացված ձևեր/
14.մինինգոկոկոային վարակ
15.փայտացում
16.բոտուլիզմ
17.սուր պոլիոմիելիտ, թորշոմած սուր պարեզներ
18.առաջնակի սուր մենինգիտներ
19.ջրծաղիկ/բարդացված ձևեր/
20.կարմրուկ/բարդացված ձևեր/
21.կարմրախտ/բարդացված ձևեր/
22.սուր վիրուսային հեպատիտներ
23. կատաղություն
24.համաճարակային պարոտիտներ/բարդացված ձևեր/
25.վարակային մոնոնուկլեոզ
26.բծավոր տիֆ/էպիդեմիկ/
27.մալարիա
28.գրիպ/համաճարակի շրջանում/
29.H1N1
30.ձիահ,միավ
31.այլ բակտերիալ հիվանդություններ
32.թռչնագրիպ
33.հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր
34. մինչև 7 տարեկան երեխաների բուժում
35.ԲՍՓՀ-ում քննվողներ
36.բնակչության սոցիալապես անապահով ու առանձին/հատուկ/ խմբերում
     ընդգրկված անձանց բուժում
37. ՀՀ ԱՆ ուղեգրերով անձանց բուժում
38.տուբերկուլյոզի բոլոր ձևերը
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐ

ՑԱՆԿ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ   ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԽՄԲԵՐ
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
2. 1-ին խմբի հաշմանդամներ.
3. 2-րդ խմբի հաշմանդամներ.
4. 3-րդ խմբի հաշմանդամներ.
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
6. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան.
7.Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ/մինչև 18 տարեկան/ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան.
8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան.
9. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
10.ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականություները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
11. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ . 
12. Բռնադատվածներ.
13.ԲՍՓ իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
14. Հաշմանդներից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան.
15. Մինչև 7 տարեկան երեխաներ.
16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն,իսկ զորակոչային տարիքի անձանց նաև հիվանդանոցային փորձաքննություն.
17.Զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ.
18. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
19. Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ.
20. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.
21.Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.
22. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
23. ՀՀ ՊՆ զինվորական հրամանատարական անձնակազմի ծառայողներ.
24. ՀՀ ՊՆ զինվորական հրամանատարական անձնակազմի ծառայողների ընտանիքի անդամներ.
25.Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի ծառայողներ.
26. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի ծառայողներների ընտանիքի անդամներ.
27.ՀՀ Ոստիկանության ծառայողներ.

28.ՀՀ Ոստիկանության ծառայողների ընտանիքի անդամներ.
29.ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զինծառայողներ.
30.ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների ընտանիքի անդամներ
31. Փրկարար  ծառայողներ.
32. Փրկարար  ծառայողների  ընտանիքների անդամներ.
33.ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ.
34.ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ.
35. ՀՀ ՊՆ, Ոստիկանության, Ազգային անվտանգության հանրապետական գործադիր
մարմիններում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվածներ.
36. ՀՀ ՊՆ, Ոստիկանության, Ազգային անվտանգության հանրապետական գործադիր
մարմիններում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվածների ընտանիքի անդամներ.
37. ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ պաշտոններ զբաղեցնողներ.
38. ՀՀ ՊՆ, ոստիկանության, Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ պաշտոններ զբաղեցնողների ընտանիքի անդամներ.
39. Վարժական հավաքների կանչված զինապարտներ.
40. Վարժական հավաքների կանչված զինապարտների ընտանիքների անդամներ.
41.Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
42.ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներ և հարկադիր կատարողներ.
43. ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողներների ընտանիքի անդամներ.
44. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները.

Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan