ՎԱՐՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

 

ԲՈՒԺ.ԱՆՁՆԱԿԱԶՄ   ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ  

ԿԱՐԻՆԵ ԱՐԱՄԻ ՏՈՆՈՅԱՆ

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

1983թ-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլ-տետը: 1984-1990թթ աշխատել է Լենինականի թիվ 3 մանկական բուժմիավորումում, 1990թ-ից` ինֆեկցիոն հիվանդանոցում, նախ որպես բժիշկ վարակաբան, բաժանմունքի վարիչ, հետո նաև
նույն հիվանդանոցի տնօրեն: 2007թ-ից <<Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվան-
դանոց>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է:
Անցել է մի շարք վերապատրաստումներ Հայաստանում և արտերկրում, պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից:


ԱՐԵՍՏԱԿԵՍՅԱՆ ՍՈՆՅԱ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

ԻՍՐԱԵԼՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՏՆՏԵՍԱԳԵՏ


 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ԿԱԴՐԵՐԻ ՏԵՍՈՒՉ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՎԻ

ՄԱՆԿԱԿԱՆ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

1979 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: 1980-83 թթ-ին աշխատել է Լենինականի թիվ 3 մանկական հիվանդանոցում, որպես մանկաբույժ, իսկ 1983թ-ից Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպես վարակաբան: Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է: Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստումներ, վերջին վերապատրաստումը 2008 թ-ին մարզի առողջական ոլորտում ներդրած ավանդի և բնակչության բուժսպասարկման ոլորտում ցուցաբերած աշխատանքային հաջողությունների համար պարգևատրվել է պատվոգրով Շիրակի մարզպետ տ. Լիդա Նանյանի կողմից:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

1995 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: 1998 թ-ին ավարտել է կլինիկական օրդինատուրան, ստանալով բժիշկ վարակաբանի որակավորում: 1988 թ-ից աշխատում է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, բժիշկ վարակաբան: Անցել է մի շարք վերապատրաստումներ: Վերջին վերապատրաստումը` 2010 թ-ին:
2006 թ-ին Շիրակի մարզի առողջապահության վարչության կողմից ստացել է պատվոգիր` Առողջապահության համակարգում մասնագիտական մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար: 2009 թ-ին պարգևատրվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից` բուժական աշխատանքները բարեխիղճ և բարձր մակարդակով կատարելու համար:

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

2003 թ-ին ավարտել է կլինիկական օրդինատուրան, ստանալով բժիշկ թոքախտաբանի որակա-վորում: 2004 թ-ին աշխատում է Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես բժիշկ թոքախտաբան և բաժանմունքի վարիչ:
Մասնակցել է մի շարք սեմինարների, կոնֆերանսների: 2009 թ-ին անցել է վերջին վերապատրաստումը <<Տուբերկուլյոզի պրոֆիլակտիկական հայտնաբերումը, տարբերակիչ ախտորոշումը և բուժումը>> թեմայով:Ստացել է պատվոգիր ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

ՄԻՆԱՍՅԱՆ ՎԵՐԺԻՆԵ

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

1983 թ-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետը: 1998 թ-ին անցել է մասնագիտացում` բժիշկ մանրէաբանի որակավորմամբ: 1989 թ-ին վերապատրաստվել է Լենինգրադի բժիշկների վերապատրաստման ինստիտուտում: 1990 թ-ից աշխատում է Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, որպես բժիշկ մանրէաբան և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ բաժանմունքի վարիչ: Անցել է մի շարք վերապատրաստումներ: Վերջին վերապատրաստումն անցել է 2010 թ-ին:

 
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan